Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հարձակվելու է ապրիլի՞ն

Փետրվար 03,2011 00:00

\"\"Ռուսաստանում լուրեր են տարածվում ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի մասին: «ԱրմԻնֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
«Այժմ կրկին Ռուսաստանի տարբեր ռեգիոններից լուրեր են տարածվում այն մասին, որ Ադրբեջանը վերջնականապես որոշել է այս տարվա ապրիլին հարձակվել Ղարաբաղի վրա: Ժամանակ առ ժամանակ ծագում են նման լուրեր, շրջում ողջ Ռուսաստանով եւ հասնում մինչեւ Մոսկվա: Բայց մենք հասկանում ենք, որ դա իրական չէ, թեեւ իրականում կլինի պատերազմ, թե ոչ՝ շատ դժվար է ասել»,- նշել է նա:
Սակայն, քաղաքագետի կարծիքով, Իլհամ Ալիեւը գիտակցում է, որ Ղարաբաղի վրա նրա հարձակումը միջազգային հանրության կողմից գնահատվելու է որպես ագրեսիա, եւ ինքը ոչ մի կերպ չէր ցանկանա հանդես գալ ագրեսորի դերում: «Ալիեւի մշտական հայտարարությունները, նրա կողմից մշտապես զենք ճոճելը չեն հեռանում մամուլի էջերից եւ հնչում են տարբեր հանդիպումների ժամանակ: Այդ պատճառով նա շատ կցանկանար սպասել առիթի՝ ագրեսիայի մեջ մեղադրելու հայերին»,- հայտարարել է Զախարովը:
«Այդ համատեքստում չեմ կարող ասել, թե իրավիճակը Հարավային Կովկասում այժմ կայունանում է՝ այն պատճառով, որ կայունությունը շատ ու շատ հեռու է: Այդ անկայունությունը տեսանելի է թե’ ռուս-հայկական հարաբերություններում, թե’ Վրաստանի, Ադրբեջանի եւ թե’ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում: Դրան ավելանում է Լեռնային Ղարաբաղին սահմանակից Իրանում մշտապես սրվող իրավիճակը»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել