Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՋԻ ՃԱՇԱԿ

Փետրվար 03,2011 00:00

\"\" \"\"
Երեկ «Արցախ» ակումբում «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ ասուլիսի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Մեզ համար ընդունելի չէ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը մի պարզ պատճառով՝ մեր քաղաքական համակարգը դեռեւս այնքան զարգացած չէ, որ մեր ժողովուրդը հեռավոր գյուղերում ու շրջաններում կարողանա ծանոթանալ կուսակցություններին, քաղաքական ուժերին, նրանց ծրագրերին, կատարած աշխատանքներին, գործառույթներին ու կարողանա ձայն տալ նրանց»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ընդմիջեց. «Հազար ներողություն, հեռուստատեսությունն ազատականացրեք՝ թող տեսնեն»: Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Արջը 7 երգ գիտի՝ 7-ն էլ մեղրի մասին»: Արմեն Մարտիրոսյանն անպատասխան չթողեց. «Որովհետեւ արջը պանիր չի սիրում՝ արջը մե՛ղր է սիրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել