Լրահոս
Օրվա լրահոսը

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Փետրվար 02,2011 00:00

Ուկրաինայի Գերագույն Ռադան երկարաձգել է երկրի խորհրդարանի եւ նախագահի լիազորությունների ժամկետը՝ չորս տարին հասցնելով հինգի:

Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելու օգտին երեքշաբթի օրը քվեարկել է Ռադայի 310 պատգամավոր, թեեւ դրա համար բավարար կարող էր լինել նաեւ 300 ձայնը: Այս նախաձեռնությանը «կողմ» քվեարկողների մեծամասնությունը՝ 180 մարդ, եղել են Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության պատգամավորները:

Ուկրաինայում հաջորդ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2012թ.-ին, իսկ նախագահական ընտրությունները՝ 2015-ին: Ուկրաինացի օրենսդիրները նաեւ երկարաձգել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների լիազորությունների ժամկետը՝ դրանք եւս սահմանելով 5 տարի:

BBC-ի մատուցմամբ, երեքշաբթի օրն ավելի վաղ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր քաղաքական համակարգում բարեփոխումներ սկսելու մասին՝ ասելով, թե դրանց արդյունքում քաղաքական կայունություն կլինի: Յանուկովիչը հայտարարել է, թե քաղաքական համակարգի բարեփոխումը կիրականացվի սահմանադրական ասամբլեայի մեխանիզմի միջոցով, իսկ դրա պայմանները պետք է լինեն իշխանության թեւերի փոխհամագործակցության ամրապնդումն ու Գերագույն Ռադայի աշխատանքի արդյունավետության բարձրացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել