Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԶԻ ՄՏԵՐՄՈՒՀՈՒ ՀՈՒՇԵՐԸ

Փետրվար 02,2011 00:00

Ծերանոցում հայտնված բանասեր, Կոմիտասի անվան զբոսայգու Աստղացուցարանի նախկին աշխատակցուհի, մեր մեծերի բարեկամ Անյա Չոբանյանի երազանքն իրականացավ: Լույս տեսավ «Այնքան մոտ եւ այնքան հեռու Շիրազը» հուշագրությունը: Ա. Չոբանյանն առաջին անգամ հայ հանրությանն է ներկայացնում գողտրիկ պատմություններ, «օգտվելով» բանաստեղծի հետ ունեցած իր անձնական մտերմությունից ու այն հուշերից, որոնք խնամքով թաքցրել էր: Այս գիրքը հովանավորելու խնդրանքով ինքս էլ փորձել եմ դիմել «բանաստեղծապաշտ» բարերարների, սակայն նրանց բանավոր հայրենասիրությունն այդքանով ավարտվեց:

Շնորհիվ խմբագիր Հովհաննես Այվազյանի, հրատարակչության խմբագիր Գոհար Դանիելյանի, այս հուզիչ հուշապատումը մեր ձեռքի տակ է:

Ա. Չոբանյանի եւ Շիրազի մտերմությունը սկսվել է 1964թ.-ից եւ շարունակվել մինչեւ բանաստեղծի մահը:

Շիրազն Անահիտ է անվանել տիկին Անյային: Վերջինս նկարագրում է 1964-ի տաք ձմեռը, երբ «Ավանգարդ» թերթում կարդում է հոդված. «Ինձ համար անակնկալ էր, որ հոդվածում կար նաեւ բանաստեղծի տան հեռախոսահամարը……Երկար տվայտանքներից հետո, այնուամենայնիվ, կարողացա հաղթահարել ներքին անհամարձակությունս՝ ու հեռախոսահամարը հավաքված էր»:

Գրքում առաջին անգամ ներկայացվում են Ա. Չոբանյանին նվիրված «Սիրտ իմ», «Միայն սերը», «Շնորհավոր Նոր տարի» բանաստեղծություններն ու քառյակները.

Սիրտ իմ, խրատիր այս խենթ աղջկան,

Բավ է՝ օջախս անկրակ թողնի,

Բավ է՝ ինձ այրե կրակի նման,

Բավ է՝ մենությամբ իմ աչքն էլ հանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել