Քաղցկեղի դեմ կարելի է պայքարել: Էլլեն Մակդոնալդն այդ ապացուցեց իր փորձով: Չնայած նա 5 անգամ քաղցկեղ է տարել, այժմ 99 տարեկան է: Առողջության հետ խնդիրներ սկսվեցին 1950-ականներին, երբ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին կրծքի քաղցկեղ, իրականացվեց կաթնագեղձերի երկակի հեռացում, տարիներ անց հեռացրին լեղապարկը, 1963 թվին էլ նրա մոտ աղիների քաղցկեղ էր: Հիվանդի համար անգամ քահանա էին կանչել, սակայն տիկինն ապրեց: Այժմ վարում է ակտիվ կյանք՝ հաճախելով այն ակումբները, որոնք 55 տարեկանից բարձր անձանց համար են: