ՍՈԽՆ ՈՒ ԱՐՑՈՒՆՔԸ
Սոխը կտրելիս մարդկանց աչքերից արցունք քամողը ծծմբաթթուն է: Ամերիկացի քիմիկոս Էրիկ Բլոլկը հաստատում է, որ սոխը կտրելիս անջատվում է նրա պարունակած լակրիմատորը (լատիներեն՝ lakrima – արցունք): Այդ նյութը ցնդում է, եւ աչքի մեջ ընկնելով առաջացնում թույլ խտության ծծմբաթթու:
ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ
Գիտեի՞ք, որ աշխարհում ամենաշատ ռեկորդներ սահմանած ծառը բաոբաբը չէ: Ոչ ավել, ոչ պակաս՝ արմավենին է, այն էլ ոչ աֆրիկյան կամ ծովափնյա, այլ սեյշելյան: Այս արմավենու պտուղներն աշխարհում ամենամեծն են: Նրանցից յուրաքանչյուրի քաշը հասնում է 42 կիլոգրամի, իսկ սերմը, որ մենք սովոր ենք երկու մատով բռնել՝ կշռում է 17 կիլոգրամ: Դե փորձեք մեկ ձեռքով այն շաղ տալ դաշտերում:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՕՐԵՆՔ
Իտալական Տրոպեա քաղաքում գործում է օրենք, որը սահմանում է, թե ով իրավունք ունի հայտնվել լողափին՝ ամբողջովին մերկ, եւ ով՝ ոչ: Օրենքն ասում է. «Կանանց, ովքեր գեր են, անճոռնի կամ տգեղ, արգելվում է գնալ լողափ մերկ կամ կիսամերկ վիճակում»:
ՏԱՔԱՆԱԼ՝ ՓՈՂԵՐՈ՞Վ
Կոլումբիական նարկոմաֆիայի պարագլուխ Պաբլո Էսկոբարը մի անգամ կնոջ եւ դստեր հետ թաքնվելով հետապնդումից, մի լեռան վրա իր դստերը տաքացնելու համար այրել է իր մոտ եղած կանխիկ փողերը: Ընդհանուր առմամբ՝ Պաբլոն այրել է 1 միլիոն 964 հազար դոլար:
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ըստ վիճակագրության, ամիսը 2-3 անգամ, պատճառով կամ առանց պատճառի, լացում է կանանց 74 եւ տղամարդկանց՝ 20% -ը: Ցավից լացում է կանանց 36, իսկ տղամարդկանց՝ 25%-ը: Սիրո պատճառով՝ կանանց 41 եւ տղամարդկանց՝ 22%-ը, չնայած վերջիններս երբեք չեն խոստովանում: