Ռուսաստանը Սմոլենսկի ավիաաղետի գործով գենետիկ փորձաքննություն կանցկացնի: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ռուսաստանի կառավարությունը 9,8 միլիոն ռուբլի է հատկացրել անցյալ տարվա ապրիլին «Տու-154» ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերված Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկիի մարմնի մնացորդները գենետիկ փորձաքննության ենթարկելու համար: Գումարը, որը հատկացվել է ՌԴ կառավարության պահուստային ֆոնդից, ստանալու է երկրի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախկին նախագահի հարազատները, այդ թվում՝ եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին, կասկած էին հայտնել, թե հուղարկավորված մարմինը Լեհ Կաչինսկիի մասունքներն են եղել: