Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ԽԱԲԵԼ ԷՐ ԻՐ ԼՍԱՐԱՆԻՆ

Փետրվար 01,2011 00:00

Չինաստանի պետական հեռուստաալիքը «բռնվել է «պլագիատի մեջ»: Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Հունվարի 23-ին լուսաբանելով Չինաստանի ազգային-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի զորավարժությունները, հեռուստաալիքը օգտագործել էր Թոմ Կրուզի մասնակցությամբ 1986թ. նկարահանված «Լավագույն հրաձիգը» (Top Gun) ամերիկյան ֆիլմի կադրերը: Չին հեռուստադիտողներին երկրի ռազմաօդային ուժերի սպաների զեկույցները մատուցվել էին հիշյալ ֆիլմի օդային մարտերի կադրերով համեմված ռեպորտաժ: Հեռուստաալիքի ներկայացուցիչը չի կարողացել որեւէ կերպ մեկնաբանել այդ հանգամանքը, բայց ալիքի վեբ-կայքից այդ ռեպորտաժը հանվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել