Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՄԱՍԻՆ

Փետրվար 01,2011 00:00

ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին նախազգուշացրել է «Կասպից ծովի ափին նավթով հարուստ նախկին խորհրդային այդ երկրում» ահաբեկչական սպառնալիքի առկայության մասին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն, «ԱՄՆ քաղաքացիների դեմ հարձակումների պոտենցիալ սպառնալիքը բավական բարձր է»: Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիները «պետք է պահպանեն զգոնությունը՝ հատկապես հասարակական վայրերում»,- ասված է հայտարարության մեջ: Աղբյուրը չի հաղորդել, թե ինչը կարող է սպառնալիքի աղբյուր լինել եւ ով կարող է կանգնած լինել դրա հետեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել