Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱԶ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Փետրվար 01,2011 00:00

Մոսկվայում փետրվարի 3-ին կայանալու է Հայկական ջազի փառատոնի երեք ծրագրված համերգներից առաջինը: Ինչպես տեղեկացնում է yerkramas.org-ը, այն կայանալու է «Դուրով» արտ-ակումբում՝ կհնչեն նաեւ անվանի վոկալիստ եւ կոմպոզիտոր Սերգեյ Մանուկյանի ստեղծագործությունները: Փառատոնի երկրորդ օրը՝ փետրվարի 10-ին ելույթ է ունենալու փառատոնի հայտնություն, երգչուհի Սաբինա Վատանովան: Փետրվարի 17-ին կայանալու է «Միրայֆ» խմբի ելույթը՝ մենակատարը երգչուհի Մարիա Մերաբովայի հետ: Հայկական ջազի փառատոնը կայանալու է Jazz In Motion նախագծի շրջանակներում՝ Մոսկվայի լավագույն սրահներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել