Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը մասնակցել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նիստին, որի օրակարգում նոր ձեւավորված խորհրդի կողմից խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրությունն էր: Ըստ նախագահի մամուլի գրասենյակից ստացված հաղորդագրության, ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածությունը եւ քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանը վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար է ընտրվել Դավիթ Հայրապետյանը: