Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐՊԱՐՏԱՆՔ՝ ԸՍՏ ՇԱՀԻՆՅԱՆԻ

Փետրվար 01,2011 00:00

«Առավոտում» օրերս տպագրված «Էլ ի՞նչ գիտության վարկ» հարցազրույցում Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ, ՀՀ նախագահի մրցանակակիր Հարություն Կարապետյանը հայտնել է, թե «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանը «քիմիա» մասնագիտությամբ ակադեմիկոս օծվելու համար քվեարկվել է «Բնական գիտությունների» եւ ոչ թե «Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների» բաժանմունքում», նաեւ հավելել, որ իր «ձեռքի տակ» են 1991թ. սկսած «Web of Knowledge» շտեմարանում ներկայացված Հայաստանի բոլոր քիմիկոսները՝ իրենց հրապարակած հոդվածների թվաքանակով, որտեղ բացակայում է նորընտիր ակադեմիկոս Շահինյանի անունը։ Հրապարակումից հետո խմբագրություն զանգեց պարոն Շահինյանը եւ Հ. Կարապետյանի ասածները՝ վերջին շրջանում որեւէ հեղինակավոր հանդեսում չտպագրվելու «մասով» որակեց զրպարտանք: Ակադեմիկոսը ուղարկեց իր, նաեւ իր եւ կոլեգաների հետ միասին 2000-2010թթ. արտասահմանյան ամսագրերում հրատարակված հոդվածները եւ ամսագրերի իմպակտ ֆակտորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել