Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ՝ հայոց վարչապետին

Փետրվար 01,2011 00:00

\"\"Անցած շաբաթասկզբին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը այցելել էր մարզպետարանի ենթակայությամբ գործող մարզական բարձրագույն վարպետության դպրոց եւ նվիրել հեռուստացույց ու DVD նվագարկիչ: Դպրոցի տնօրեն, ՀՀ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մարզպետին ասել էր, որ դպրոցը մեքենայի կարիք ունի, որ կարողանա հավաքներին սեփական մեքենայով գնալ: Շաբաթավերջին Աշոտ Գիզիրյանը կրկին այցելել էր մարզադպրոց եւ նվիրել «Շեվրոլե» միկրոավտոբուս:
Դպրոցը նաեւ երկրորդ դահլիճի եւ գույքի կարիք ունի: Ըստ տնօրենի, եթե դպրոցի հարեւանությամբ կիսաքանդ կաթսայատան տարածքը տրամադրվի դպրոցին եւ նորոգվի-կահավորվի, կբավարարի ցանկացած տիպի մարզահավաք անցկացնելուն: Մարզպետը խոստացել է այս հարցով դիմել ՀՀ վարչապետին:
Մարզական բարձրագույն վարպետության դպրոցում գործում է 26 խմբակ՝ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց, գեղարվեստական մարմնամարզության, սամբո, ձյուդո, ազատ եւ հունա-հռոմեական ոճերի ըմբշամարտի: Դպրոցն ունի 300 սան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել