Հունվարի 28-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 շենքի 3-րդ բնակարանից գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ագիլի Ֆահիմեն, Արիա եւ Արտին Հուսեյն Ալի Փահլեւանիները:
Բժիշկների կողմից Արիա Հուսեյն Ալի Փահլեւանիի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Ագիլիի եւ Արտինի վիճակները՝ միջին եւ բավարար:
Հունվարի 29-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Մուշ-2 թաղամասի 21/1 շենքի թիվ 32 բնակարանի բնակիչ՝ 4-ամյա Ելենա Մարդոյանը:
Հունվարի 30-ին, ժ. 13.00-ի սահմաններում շմոլ գազից թունավորումով «Արմավիր» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ՝ 5-ամյա Անի Գրիգորյանը: