Հունվարի 30-ին Գյումրի քաղաքի Ջամբուլի փողոցի թիվ 12 տանը տեղի է ունեցել պայթյուն: Տան խոհանոցի տարածքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով ամբողջությամբ փլուզվել է խոհանոցը, հարավային հատվածի պատին առաջացել են մեծ ճեղքեր:
Պայթյունի հետեւանքով բնակիչը՝ Տիգրան Մազմանյանը ստացել է դեմքի եւ մատների այրվածքներ եւ տեղափոխվել Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:
Ըստ բժիշկների՝ Տ. Մազմանյանը ստացել է 2-րդ կարգի այրվածքներ եւ նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: