Երեւանի քաղաքապետարանում նոր կադրային փոփոխություններ են սպասվում:
Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասեցյանին կփոխարինի «Էյ Ի Ջի» ՍՊԸ-ի նախկին տնօրեն, «Էներգանորոգում» ԲԲԸ-ի տնօրեն Սամվել Մհերյանը: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտնել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ նշանակումը տեղի կունենա առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում: Տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչության պետ է նշանակվել Արթուր Գեւորգյանը, որն այդ պաշտոնում փոխարինում է Անժելա Մարտիրոսյանին: