Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ՝ ՄԱՆԿԱՊԻ՞ՂԾ

Փետրվար 01,2011 00:00

«Հետքը» երեկվա «Տեսագրությունը իրավապահների մոտ է» հրապարակման մեջ անդրադարձել էր «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, ՀՀ վարչապետի խորհրդական, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի՝ մանկապղծությամբ զբաղվելու եւ այդ կապակցությամբ ոստիկանության Թումանյանի բաժնում եւ Ազգային անվտանգության ծառայության Ալավերդու բաժանմունքում ստացված ահազանգերին: Հունվարի 28-ին ոստիկանության «Հետքի» աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Ախթալա համայնքի 25-ամյա բնակիչ Վահրամ Փարսադանյանը, ով ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք, հունվարի 22-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, զանգել է Սերոբ Տեր-Պողոսյանին եւ պահանջել 30 հազար ԱՄՆ դոլար, այլապես սպառնացել է, որ Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը հաստատող՝ իր ձեռքի տակ եղած տեսագրությունը կհանձնի իրավապահներին: Նա այդպես էլ վարվել է, եւ, ըստ «Հետքի», տեսագրությունն իրավապահների մոտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել