Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հունվար 29,2011 00:00

Օրերս Տրետյակովյան պատկերասրահի եւ Կոտելնիկիի Սուրբ Նիկոլայ եկեղեցուն կից մշակութային կենտրոնի աջակցությամբ բացվեց յուրօրինակ ցուցահանդես: 1000-ից ավելի ցուցանմուշները Անգելինա Մոգիլեւսկայայի հավաքածուի արձանիկներն են: 1990 թվականից ի վեր գրողը արձանիկներ է բերել աշխարհի տարբեր երկրներից, որտեղ նա եղել է՝ Բրազիլիա, Պերու, Չինաստան, Կորեա, ԱՄՆ եւ շատ այլ երկրներ: Ցուցանմուշների թվում է, օրինակ, դահուկներ հագած, փուփուլով գլխարկով հրեշտակը: Այդ արձանիկը շատ սիրելի է Ֆինլանդիայում: Թեւավոր փոքրիկ հնդկացու արձանիկը բերվել է Հինդուստան թերակղզուց: Անգելինա Մոգիլեւսկայայի հավաքածուով կարելի է աշխարհագրություն ուսումնասիրել, չէ՞ որ աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն հրեշտակներ, ասել են «Ազգային արդյունաբերություն» մեդիակենտրոնում:
«Ես արդեն հույս չունեի, որ իմ հավաքածուն երբեւէ կդառնա միասնական ցուցանմուշ: Շուրջ 10 տարի այն թաքցված էր համընդհանուր դիտումից, համարվում էր իմ մասնավոր հավաքածուն: Այժմ ցուցահանդեսը մատչելի է բոլորին»,- հայտնել է Անգելինա Մոգիլեւսկայան:
Ցուցանմուշների թվում խիստ հազվադեպ ձեռագործ աշխատանքներ են: Դրանցից մի քանիսը հրաշքով պահպանվել են մինչհեղափոխական ժամանակներից:
«Անգելինա Մոգիլեւսկայայի հիանալի եւ սրտառուչ արձանիկների հավաքածուն բավական հարուստ է: Ցուցահանդեսի համար հատկացված տարածքում հնարավոր չէր տեղավորել բոլոր ցուցանմուշները միանգամից,- ասել է Կոտելնիկիի Սուրբ Նիկոլայ եկեղեցուն կից մշակութային կենտրոնի տնօրեն Բորիս Սոկոլովսկին:- Դրա համար էլ թանգարանի ցուցանմուշները մշտապես կփոխվեն, որպեսզի ցանկացողները կարողանան տեսնել հրեշտակների մասին աշխարհի ժողովուրդների պատկերացումների ողջ հարստությունը»: Հրեշտակների թանգարանի բացումը նշանավորում է Կոտելնիկիի Սուրբ Նիկոլայ եկեղեցուն կից մշակութային նոր կենտրոնի աշխատանքի սկիզբը: Հրեշտակների մասնավոր հավաքածուից բացի, կենտրոնում կընդգրկվի արվեստի կիրակնօրյա դպրոց եւ հոգեւոր արվեստի պատկերասրահ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել