Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ այս գարնանից Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում «Ասիական զարգացման բանկի» ֆինանսավորմամբ կիրականացվի 33,5 կիլոմետր՝ Դպրաբակ-Այգուտ-Ճամբարակ-Աղբերք-Մ-14 միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը: Շինարարությունը կիրականացնեն կապալառու վեց կազմակերպություններ՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ, «Կապավոր» ՍՊԸ, «ԱԱԲ Պրոյեկտ», «Խաչհար» ՍՊԸ եւ «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 3,4 միլիարդ դրամ է. ներդրման շնորհիվ Ճամբարակում եւ շրջանի համայնքներում կբացվի մոտ 800 ժամանակավոր աշխատատեղ: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն եղանակները տաքանալուն պես եւ կավարտվեն այս տարվա ընթացքում: Միջպետական եւ մեկուկես տասնյակ համայնքների համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը նորոգման չի ենթարկվել ավելի քան երեք տասնամյակ: