Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԿՈՉ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ

Հունվար 29,2011 00:00

Հունվարի 30-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում կկայանա համայնքի ղեկավարի ընտրություն: Խաշթառակին հարակից Լուսահովիտ գյուղում առաջադրվել են երկու թեկնածուներ` գործող համայնքապետ Արայիկ Սարհատյանը եւ նախկին համայնքապետ, ներկայումս չաշխատող Վոլոդյա Սարհատյանը: Լուսահովիտը փոքր գյուղ է, ունի հազիվ 400 բնակիչ եւ մոտ 280 ընտրող, այստեղ շատերն են իրար ազգակից: Արայիկ Սարհատյանը հանրապետական է: Վոլոդյա Սարհատյանն էլ թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին փաստաթղթերը ներկայացնելիս գրել է, որ հանրապետական կուսակցության անդամ է: Երբ Տավուշի մարզպետարանի տարածքային վարչությունում նրան հարցրել են, թե ինչո՞ւ է ՀՀԿ անդամ ներկայանում, չէ՞ որ այդ կուսակցության անդամ չէ, նա «հրաշք» ու զարմանալի պատասխան է տվել. «Դե ժամանակին աշխատել, համագործակցել եմ հանրապետականների հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել