Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՏՈՆԱՎԱՃԱՌԸ

Հունվար 29,2011 00:00

Այսպիսի մակագրությամբ մի հայտարարություն կարելի է կարդալ Աբովյան քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում գտնվող տոնավաճառի մուտքի ճակատին: Գիտեինք, որ ցանկացած տոնավաճառում կարելի է ամեն ինչ վաճառել կամ գնել, բայց որ կարելի է նաեւ տոնավաճառը վաճառել, չգիտեինք: Հավանական է՝ տոնավաճառի տերը ցանկանում է վաճառել այդ շենքը կամ տարածքը: Ցավոք, վաճառողներից ոչ ոք չցանկացավ մեր դիտողության մասին հայտնել Կնյազ Հասանովին, իսկ վերջինիս հետ հանդիպելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ ակտիվ հասարակական գործիչ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել