Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՐԱՅԶԱՆ ԵՐԴՎԵՑ՝ ԱՌԱՅԺՄ ՄԵԿ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Հունվար 29,2011 00:00

Հինգշաբթի երեկոյան Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակված Մեթյու Բրայզայի երդմնակալության արարողությունը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Այսպիսով, Բրայզան, ում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում հաստատվելու հարցը ձգձգվում էր անցյալ տարվա մայիսից, ստանձնեց դիվանագիտական այդ պաշտոնը առնվազն մեկ տարով, ու Ադրբեջան կժամանի փետրվարի սկզբին: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը թափուր էր 2009թ. հուլիսից, ամիսներ անց նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնում առաջարկեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Այդուհանդերձ, եթե ԱՄՆ Կոնգրեսը չհաստատի նրա թեկնածությունը, Բրայզան ստիպված կլինի վերադառնալ Միացյալ Նահանգներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել