Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

Հունվար 29,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից՝ երեկ ամբողջ օրը բեռնատարների համար փակ է եղել Ռուսաստանն Անդրկովկասին կապող մայրուղին։ Ինչպես հայտնել է Հարավային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը, պատճառը ամբողջ օրվա ընթացքում տեղացած առատ ձյունն է։ Առայժմ ձնածածկույթի բարձրությունը վտանգավոր չէ, սակայն փրկարարների տվյալներով՝ բեռնատար մեքենաները դժվարությամբ են անցնում լեռնանցքով։ Այս պատճառով որոշում է ընդունվել 2011թ. հունվարի 27–ին՝ ժամը 21։00–ից, ժամանակավորապես կանգնեցնել Տրանսկովկասյան ճանապարհով բեռնատարների անցումը։ Ըստ որոշ աղբյուրների՝ այս օրերին Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան ավտոմոբիլային բեռնափոխադրումներ ընդհանրապես չեն իրականացվում։
Հայաստանի բեռներն ապահովագրված են այդ իրավիճակից, քանի որ ձմռան ամիսներին «Վերին Լարս» անցակետի աշխատանքները դադարում են, եւ Հայաստանից ավտոմոբիլային բեռնափոխադրումներ չեն իրականացվում դեպի ՌԴ։ «Մենք ձմռան ամիսներին լաստանավային փոխադրումներ ենք իրականացնում. բեռները գնում են «Փոթի» նավահանգիստ, այնտեղից՝ Նովոռոսիյսկ, այնուհետեւ՝ Մոսկվա»,- tert.am-ին ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել