Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՐԴԵՆ 10 ԶՈՀ ԿԱ

Հունվար 29,2011 00:00

Եգիպտոսում երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով բողոքի նոր ակցիաներ են անցկացվում: Երեկ, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, երիտասարդ ակտիվիստները սկսել են հակակառավարական կարգախոսներ հնչեցնել: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կտրուկ սրվել է երկրի ողջ տարածքում: Անկարգությունները կլանում են երկրի նորանոր շրջաններ: «ՌԻԱ- Նովոստի»-ի մատուցմամբ, Կահիրե են բերվել եգիպտական բանակի էլիտար ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա: Երկրի ողջ տարածքում պարետային ժամ է հայտարարվել: Եգիպտոսի զինված ուժերը հրաման են ստացել օգնել իրավապահ մարմիններին փողոցներում անվտանգություն ապահովելու հարցում: Al Jazeera-ն փոխանցում է, որ ընդհանուր առմամբ երկրի տարածքում ծավալված անկարգությունների զոհ է դարձել արդեն տասը մարդ: Նախնական տվյալներով, զոհերից ոմանց մահվան պատճառ են դարձել ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքները, որոնք ոստիկանությունն օգտագործում է ցույցերը ցրելու համար: Reuters-ի փոխանցմամբ, միայն երեկ Կահիրեում սպանվել է ամենաքիչը 5 մարդ, վիրավորվել՝ 870-ը:
Եգիպտական ոստիկանությունը երեկ սահմանափակել է եգիպտական ընդդիմության ղեկավարներից մեկի՝ ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամմեդ ալ-Բարադեյի ազատ տեղաշարժվելու հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել