Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ

Հունվար 29,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսը նախատեսում է փետրվարի 18-ից հանրահավաքների շարք անցկացնել: Այդ մասին երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Փետրվարի 19-ը այնպիսի օր է, որն արդեն խորհրդանշական իմաստ է կրում, որովհետեւ ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2008-ի ընտրությունները կեղծվել են հենց այդ օրը: Ուստի՝ որոշել ենք փետրվարի 19-ին նախորդող ուրբաթ օրը, այսինքն՝ փետրվարի 18-ին սկսել մեր այս տարվա հանրահավաքային սեզոնը»: Ի դեպ, ընդդիմությունը որոշել է առաջին հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում՝ հուսալով, որ նոր քաղաքապետը, ի տարբերություն նախորդի՝ օրինապաշտ կլինի: Լ. Զուրաբյանը երեկ նաեւ կոչ է արել առեւտրականներին՝ չհետեւել ոստիկանների կոչերին եւ իրենց հուզող խնդիրները քաղաքականացնել. «Մեր ցանկությունը եւ կոչն այն է, որ բոլորը պետք է հասկանան, որ խնդրի լուծման միակ ձեւը խնդրի քաղաքականացումն է, համախմբումն է, որովհետեւ օլիգարխիայի դեմ ուրիշ կերպ պայքարել հնարավոր չէ։ Բոլորը պետք է հասկանան, որ մենակ կամ առանձին խմբերով ոչնչի չեն հասնի, բայց եթե իսկապես հարցը հետեւողականորեն քաղաքականացնեն, հարցը կլուծվի, որովհետեւ խնդիրը լուծելու այլ տարբերակ որեւէ պետության մեջ գոյություն չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել