Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՆՎԱՐԻ 28

Հունվար 28,2011 00:00

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր դուք անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով:

ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության հետ, որովհետեւ դա նախ ձեր շահերից է բխում: Ձեզ ավելի կոռեկտ պահեք:

ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեզ համար բացահայտում արած չեք լինի, եթե պարզեք, որ գործընկերներն ու մտերիմները միշտ պատրաստ են ձեզ օգնել: Եթե ինչ-որ բանի կարիք ունեք՝ դիմեք նրանց:

ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ձեր սիրելին աննախադեպ առաջարկ կանի ձեզ, սակայն մի շտապեք որոշում կայացնել եւ ձեր ուրախությունը արտահայտել, մի քիչ սեթեւեթեք:

ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտից սկսած՝ ձեր մտքերը զբաղված կլինեն նոր գործեր ձեռնարկելով ու դրանցից շահույթներ ստանալով:

ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր մի կողմ դրեք ամեն ինչ եւ օրը նվիրեք ընտանիքին: Ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխաների հետ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Ֆինանսական հարցերում մեծ հաջողություններ կունենաք: Խոշոր գնումներ կատարելիս դուք շահողի դերում կլինեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր հնարավոր է հաճելի sms կամ փոքրիկ նվեր ստանաք: Չի բացառվում, որ անակնկալ հանդիպում ունենաք:

ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Ստեղծված լաբիրինթոսից դուրս գալու համար անհրաժեշտ է ուժեղ լինել ու մոռանալ անցյալի անհաջողությունները:

ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր պատրաստ եղեք ձեր մասին քննադատություններ լսելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել