Ջիբրալթարում մեկնարկած «Tradewise Gibraltar Chess Festival» շախմատի ավանդական փառատոնի երկրորդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը կրկին հաղթանակ տարավ: Նա առավելության հասավ գրոսմայստեր Ռամ Սոֆերի (Իսրայել) նկատմամբ եւ այն 22 շախմատիստների մեջ է, որոնք հարյուր տոկոսանոց մեկնարկ են վերցրել: Երեկ Վարուժանի մրցակիցը շախմատի լեգենդ Վիկտոր Կորչնոյն էր (Շվեյցարիա):