Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՏԱՋԻԿԻ ՀԵՏ՝ ԱՅԴ ԵՐԿՐՈՒՄ ԱՊՐԻՐ ՈՒ ՏՈՒՆ ԳՆԻՐ

Հունվար 28,2011 00:00

Տաջիկ օրենսդիրները օտարերկրացիների հետ ամուսնությունների վրա օրենսդրական սահմանափակումներ են մտցրել: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հավելելով, թե Տաջիկստանի քաղաքացիների հետ ամուսությունը օտարերկրացիների համար այլեւս հնարավոր կլինի բացառապես մի շարք պայմաններ կատարելու դեպքում: Դուշանբեում կարծում են, որ ամուսնական կարգի խստացումը կօգնի պաշտպանելու երկրի քաղաքացիների իրավունքները: Մինչդեռ իրավապաշտպանները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Տաջիկստանում գենդերային դիսբալանսի առկայության պայմաններում շատ կանայք ուղղակի կարող են զրկվել իրենց ընտանիքը կազմելու եւ երկրից մեկնելու հնարավորությունից:

Պաշտոնական տվյալներով, վերջին հինգ տարիներին Տաջիկստանում գրանցվել է օտարերկրացիների հետ 2696 ամուսնություն: Նույն ժամանակահատվածում ավելի քան 600 նման ամուսնություններ չեղյալ են համարվել:

Աղբյուրի մատուցմամբ, Տաջիկստանում ամուսնություններ կնքվում են Աֆղանստանի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի քաղաքացիների հետ: Համաձայն տաջիկ պատգամավորների կողմից Ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունների, օտարերկրացիները իրավունք ունեն ամուսնանալ Տաջիկստանի քաղաքացիների հետ՝ ոչ պակաս, քան մեկ տարի այդ երկրում ապրելուց հետո: Ամուսնության ակտի գրանցումից հետո կողմերը պարտավոր են ամուսնական պայմանագիր կնքել: Բացի այդ, օտարերկրացի ամուսինը կամ կինը պարտավոր են իրենց ամուսինների համար Տաջիկստանում բնակարան գնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել