ՀՀ վարչապետի 2010թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ հաստատվել է ՀՊՃՀ բարձրագույն կառավարման մարմնի՝ Խորհրդի նոր կազմը, որը երեկ անցկացրեց ՀՊՃՀ խորհրդի նախագահի ընտրություն: 2005թ. ձեւավորված ՀՊՃՀ առաջին խորհուրդը ղեկավարել է ակադեմիկոս, ՀՊՃՀ պատվավոր դոկտոր Ֆադեյ Սարգսյանը, այնուհետեւ նրա մահվանից հետո՝ 2010թ. փետրվարից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը: Երեկ պարոն Նիկոյանը վերընտրվեց խորհրդի նախագահ: