Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆ ՉԿԱ, ԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐ

Հունվար 28,2011 00:00

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Կուրիս եւ Գորիսի տարածաշրջանի Քարաշեն գյուղական համայնքներում փետրվարի 20-ին անցկացվելիք ՏԻՄ հերթական ընտրությունների թեկնածուների առաջադրումն ավարտվել է: Մեղրու Կուրիս գյուղում գյուղապետի միայն մեկ թեկնածու կա՝ գործող գյուղապետ, Հանրապետական կուսակցության անդամ Սուրիկ Գրիգորյանը: Իսկ Քարաշենում անցկացվելիք ավագանու ընտրությունների համար առաջադրվել է 7 թեկնածու, կին թեկնածու չկա: Թեկնածուներից մեկը անկուսակցական է, իսկ մյուս 6-ը՝ ՀՀԿ-ական են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել