Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոյոտան» չի՞ արդարացնում

Հունվար 28,2011 00:00

Հունվարի 25-ին, ժամը 15-ի սահմաններում, պետավտոտեսուչները Տավուշի մարզկենտրոն Իջեւանում փորձել են կանգնեցնել մեծ արագությամբ ընթացող մոխրագույն արտասահմանյան մեքենան: Իջեւանի հանքային ջրերի գործարանի մոտ կայանած պետավտոտեսչության մեքենայի բարձրախոսից լսվել է «Աջ ընդունեք, կանգնեք» խիստ հրահանգը: Սակայն մոխրագույն մեքենան արհամարհելով պետավտոտեսուչների հրամանը՝ ավելի մեծ արագությամբ է սլացել: Պետավտոտեսուչների «Տոյոտան» մոտ 2 կմ հետապնդել է սահմանված արագությունը գերազանցած վարորդին, սակայն չի հասել: Իջեւանի ասֆալտի գործարանի մոտ ստիպված դադարեցվել է հետապնդումը: Թե ինչ մեքենայի էին հետապնդել ոստիկանները, չգիտենք, բայց որ այս դեպքում «Տոյոտան» «խայտառակել է հանրապետությունը»՝ միանշանակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել