Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհնված հարսանիքի մասնակիցը վթարի է ենթարկվել

Հունվար 28,2011 00:00

Հունվարի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այրում քաղաքից Բագրատաշեն գյուղ տանող ճանապարհին, Այրումի վարչական տարածքում վթարի է ենթարկվել «Ջիպ» մակնիշի մի մեքենա: Ավտոմեքենան չհասած երկաթուղային գծերի հետ ճանապարհի հատման վայրին՝ մեծ արագությամբ փորձել է վազանցել: Սակայն խուսափելով հանկարծակի հայտնված հանդիպակաց մեքենայից՝ մեծ արագությամբ բախվել է ճանապարհի եզրի պատին: Հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ մեքենան 180 աստիճան պտտվել է եւ կանգնել շարժման հակառակ ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, մեքենայի ուղեւորուհին թեթեւ վնասվածքներ է ստացել: Վթարի ենթարկված «Ջիպը» հարսանյաց արարողության ավտոշարասյան մի մասնիկն էր: Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանի աղջիկը Լճկաձոր բնակավայրից հարս էր գնում նույն տարածաշրջանի Հաղթանակ գյուղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել