Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Արթենյանին, վերջինիս ավագ որդուն՝ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս. Արթենյանին եւ կրտսեր որդուն՝ Ս. Արթենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից երեկ հայտնեցին, թե նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. հունվարի 21-ին, ժամը 23:50-ի սահմաններում, Ռ. Արթենյանը, իր որդիների հետ միասին, իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Ասատրյանի, անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ. Սաղաթելյանի եւ նույն բաժանմունքի տեսուչ Ռ. Միսակյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով նրանց պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանք կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով: