Հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքում տեղի է ունեցել ինքնափլուզում: Տեղում պարզվել է, որ եռահարկ շենքի (կառուցված է 1926թ., վթարայնության 4-րդ կարգի, բնակվում է 216 մարդ) 3-րդ հարկի ճակատային հատվածից 5 քար պոկվել եւ ընկել է 1-ին հարկի բնակելի օժանդակ կառույցի հարեւանությամբ, զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի մասին տեղյակ է պահվել Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը եւ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գ. Հովհաննիսյանը: