Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴԻՆ ՊԱՏԺԵԼ ԵՆ

Հունվար 28,2011 00:00

Արձագանքելով 22.01.2011 թ. «Առավոտի» «Ուղեվարձը՝ 200 դրա՞մ. Քաղաքապետն էլ տեղյա՞կ է» նյութին, որտեղ նշել էինք, որ թիվ 76 երթուղային տաքսու վարորդը երեկոյան ժամը 18-ից հետո ուղեվարձը դարձնում է 200 դրամ, ինչից տեղյակ են երթուղին սպասարկող ընկերության ղեկավարությունն ու անձամբ քաղաքապետը, երթուղին սպասարկող ընկերության՝ «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ի տնօրենը պարզաբանեց. «Տեղեկացնում ենք, որ ուղեվարձը թանկացնելու մասին հայտարարությունն ընդամենը վարորդի անբարեխղճության եւ աշխատանքի նկատմամբ անպատասխանատու մոտեցման դրսեւորումներից է: Ո՛չ երթուղին սպասարկող ընկերության ղեկավարությունը, ո՛չ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը եւ ո՛չ էլ քաղաքապետը նման հրահանգ չեն տվել ու տեղյակ չեն եղել վարորդի ինքնագլուխ գործունեությունից: ՀՀ քաղաքացիներին ապակողմնորոշելու եւ ստահոդ հայտարարություններ անելու համար վերոնշյալ վարորդը հենց նույն օրն ազատվել է աշխատանքից: Ի դեպ՝ դա տեղի է ունեցել քաղաքացիների ահազանգերի հիման վրա եւ համապատասխան ստուգումների արդյունքում միայն՝ մինչեւ թերթի հրապարակումը: Թիվ 76 երթուղային գծի աշխատանքներն իրականացնող ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ մեր երթուղու ուղեվարձը չի բարձրացել 100 դրամից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել