Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն արագ ոչ-ոքի արեց

Հունվար 27,2011 00:00

«Tata Steel Chess» շախմատի գերմրցաշարի 10-րդ տուրում ուժեղագույնների խմբում հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը (նա խաղում էր սեւերով) արագ՝ 26-րդ քայլում ոչ-ոքի արեց հոլանդացի 17-ամյա շախմատիստ Անիշ Գիրիի հետ: Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց Ալեքսեյ Շիրովին, Հիկարու Նակամուրան՝ Վաշյե Լագրավին, Վան Հաոն՝ Էրվին Լ’Ամիին, Ռուսլան Պոնոմարյովը՝ Ալեքսանդր Գրիշչուկին: Ուշ երեկոյան Մագնուս Կարլսեն-Յան Նեպոմնյաշչի պարտիան դեռ չէր ավարտվել: Շարունակվում էր նաեւ Լե Կուանգ Լյեմ-Գաբրիել Սարգսյան («B» խումբ) պարտիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել