Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունում փայլուն է հանդես գալիս երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Երեկ նա նոր հաղթանակ տարավ եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ նրա հերթական «զոհը» բազմափորձ Աշոտ Անաստասյանն էր: Իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին նաեւ Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, իսկ Արման Փաշիկյան-Սամվել Տեր- Սահակյան, Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան պարտիաներում կողմերը բաժանեցին միավորը: Առաջին տեղում 5,5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն է: Նրան կես միավոր զիջում են Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ավետիք Գրիգորյանը: