Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղադրատոմսեր՝ ըստ «Արասի»

Հունվար 27,2011 00:00

Ստամբուլի միակ հայկական «Արաս» հրատարակչությունը «Առավոտին» է ուղարկել մի հաղորդագրություն, ըստ որի՝ վերջերս հրատարակել են գրող եւ հրատարակիչ Վաղինակ Բյուրատի «Ժամանակակից մատենաշարից» մի գիրք, որտեղ զետեղված է շուրջ 500 հայկական խոհարարական բաղադրատոմս: Ժամանակին Բյուրատի մատենաշարը տպագրվել է Թագվոր Մարտիրոսյանի տպարանում: Վաղինակ Բյուրատը որդին է բանաստեղծ եւ մանկավարժ Սմբատ Բյուրատի, որը 1915-ին մյուս հայ մտավորականների թվում թուրքական ջարդերի զոհ դարձավ:
Ինչ վերաբերում է Վաղինակ Բյուրատին, նա եղել է հայտնի «Տիտանիկ» նավի ուղեւորներից մեկը եւ փրկվել է հրաշքով: Վ. Բյուրատը հետագայում տեղափոխվել է Բեյրութ, այնուհետեւ Երեւան եւ իր մահկանացուն կնքել Հայաստանում:
Հիմնադրման օրվանից մինչ այսօր «Արասը» ավելի քան 120 անուն գիրք է հրատարակել, որոնց 1/3-ից ավելին հայերեն է: Ցանկն էլ սկսվում է մանկականից, ավարտվում պատմափիլիսոփայական գրականությամբ: «Արասը» երկլեզու՝ թուրքերեն-հայերեն հրատարակություն իրականացնող հրատարակչություն է, երբեմն նաեւ անգլերեն գրքեր են տպագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել