Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԷԼԻ «ԿԾԵԼ» Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Հունվար 27,2011 00:00

Վրաստանը երեկվանից սկսել է Կովկասյան տարածաշրջանի իրադարձությունները լուսաբանող ռուսալեզու հեռուստաալիքի՝ «Առաջին կովկասյան տեղեկատվականի» հեռարձակումը: Երեքշաբթի երեկոյան հեռուստաալիքի առաջին ուղիղ եթերում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շուրջ երեք ժամ պատասխանել է «Նախագահը պատասխանում է հարցերին» հեռուստակամուրջի շրջանակներում էլեկտրոնային փոստով եւ ուղիղ եթերում իրեն ուղղված հարցերին:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նա մեկ անգամ եւս դատապարտել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի օկուպացիան եւ Ռուսաստանին համեմատել է «կոկորդիլոսի հետ, որն ուզում է կուլ տալ Վրաստանը», իսկ Պուտինին՝ մահմեդական շահի հետ: Նա ասել է, թե մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը Հյուսիսային Կովկասում ՌԴ կործանարար քաղաքականության հետեւանքն է: Այդ տարածաշրջանը, նախագահի ասելով, վերածվել է «գետտոյի», իսկ բնակչությունը ենթարկվում է հետապնդումների: Նա համոզմունք է հայտնել, որ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, որոնք զավթված են «Վայրենիների կողմից», վաղ թե ուշ կվերադառնան Վրաստանի կազմ: Այդ մասին հաղորդում է newsru.com-ն: Սահակաշվիլին շեշտել է, թե ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի, եւ ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել