Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՅՑԵԼԵԼ «ԳՈԼՈԴՈՄՈՐԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻՆ

Հունվար 27,2011 00:00

\"\"Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ այցը դարձել է Թուրքիայի վարչապետի եւ Ուկրաինայի նախագահի արարողակարգային ծառայությունների հակամարտության առարկա: News.am-ի մատուցմամբ, թուրքերը կտրականապես հրաժարվել են կատարել ուկրաինական կողմի պահանջը՝ այցելել Գոլոդոմորի զոհերի հուշարձանին, ինչը պարտադիր է բոլոր պաշտոնական այցերի համար:
Հունվարի 24-ին Անկարան պահանջել է այցի մակարդակը պետականից իջեցնել աշխատանքայինի, միայն թե թուրք վարչապետը չհայտնվի հուշարձանի մոտերքում: Թուրքիան ցավագին է արձագանքում այլ երկրներում ցեղասպանության հարցերին: Թուրքիայի վարչապետի այցը հնարավոր է եղել փրկել միայն վերջին պահին, երբ ուկրաինական կողմը համոզել է, որ Կիեւն այժմ այլ իմաստ է դնում «Գոլոդոմոր» հասկացության մեջ: Էրդողանի թռիչքից երկու ժամ առաջ կրկին այցի մակարդակը բարձրացվել է պետականի:
Հունվարի 25-ին կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել