Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը բացել է երկրի նորընտիր խորհրդարանի՝ արդեն մի քանի անգամ հետաձգված առաջին նիստը:
Հունվարի 19-ին Քարզայը նորընտիր պատգամավորների աշխատանքների մեկնարկը հետաձգել էր մեկ ամսով՝ դատարանին հնարավորություն տալով հետաքննել մի շարք պատգամավորների ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումներին վերաբերող գործերը:
Քարզայի այդ որոշումը բացասական մեծ արձագանք էր ստացել հատկապես օրենսդիրների շրջանում: Վերջիններս, BBC-ի մատուցմամբ, նախագահի այդ քայլը որակել էին որպես ընդդիմադիր թեկնածուներին աշխատանքից մեկուսացնելու փորձ: