ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի գործերի կառավարչությունը Դմիտրի Մեդվեդեւի համար նոր զբոսանավ է ձեռք բերել: Այն նախատեսված է 2014թ. Սոչիում կայանալիք Օլիմպիադայի բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ պետությունների ղեկավարների ընդունելությունը կազմակերպելու համար: Կառավարության մամուլի խոսնակ Վիկտոր Խրեկովը հաստատել է այդ տեղեկությունը՝ հավելելով, թե «այդ զբոսանավը ձեռք է բերվել եւ արդեն հունվարից շահագործվում է Սոչիում»: Սեւ ծովի ափին ՌԴ նախագահը պաշտոնական նստավայր ունի՝ «Բոչարով ռուչեյ» անունով (նկարում), որտեղ նա մեկնում է, որպես կանոն, տարին մի քանի անգամ:
Խրեկովը չի մանրամասնել նախագահ Մեդվեդեւի համար ձեռք բերված նոր զբոսանավի արժեքը, նաեւ ասել է, թե չի կարող հաստատել տեղեկությունը, ըստ որի՝ այդ զբոսանավը պատրաստվել է Թուրքիայում եւ նախատեսված է թվով 11 մարդ հյուրընկալելու եւ 12 հոգանոց անձնակազմի համար: