Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հարեւանների միջեւ սկսեց գործել վիզային պարզեցված ռեժիմը

Հունվար 27,2011 00:00

Վրաստանի եւ Իրանի միջեւ երեկվանից սկսել է գործել առանց վիզայի այցելությունների ռեժիմը: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: Վիզային ռեժիմի պարզեցման մասին համապատասխան համաձայնագիրը կողմերը ստորագրել էին 2010թ. նոյեմբերի 3-ին, Թբիլիսիում՝ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի եւ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից: 
Իրանի քաղաքացիները՝ Վրաստան եւ Վրաստանի քաղաքացիները՝ Իրան առանց վիզայի կարող են այցելել եւ այդ երկրներում մնալ մինչեւ 45 օր: Երկու երկրների քաղաքացիները կարող են օգտվել տարանցիկ անցակետերից:
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն շեշտել է, թե համապատասխան համաձայնագրի կնքումը «երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարված մեծ քայլ է»: Նախարարը նաեւ արձանագրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում Իրանից Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 173 տոկոսով եւ 63 տոկոսով աճել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը: «Մեր հարաբերությունների զարգացման համատեքստում դա առաջին քայլն է միայն»,- ասել է Վաշաձեն: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել