Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ մեկնարկեց Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը

Հունվար 27,2011 00:00

\"\"Երեկ Շվեյցարիայի Դավոս քաղաքում հերթական՝ 41-րդ անգամ մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որի խորագիրն է՝ «Ընդհանուր մոտեցումներ նոր իրողություններին»: Ընդհանուր առմամբ՝ Դավոսի համաշխարհային ֆորումին կմասնակցեն 100 երկրների 2500 պատվիրակներ:
Ամենամեծ պատվիրակությունը Հնդկաստանինն է՝ 140 մարդ: Իր ներկայությունը ֆորումում ընդլայնում է նաեւ Չինաստանը, թեեւ վերջինիս պատվիրակությունն այս անգամ ավելի փոքրաթիվ է, քան նախորդ ֆորումում էր: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Հատկանշական է, որ Դավոսի ֆորումի օրակարգում բազմաթիվ հարցեր նվիրված են հենց Չինաստանին ու Հնդկաստանին. «Չինաստանի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա», «Ինչպե՞ս Հնդկաստանը կարող է ավելի արագ զարգանալ, քան՝ Չինաստանը»: Իսկ ընդհանուր առմամբ, ասիական երկրների ակտիվությունն այս ֆորումում համահունչ է գլոբալ զարգացումներին եւ վկայում է այն մասին, որ քաղաքական եւ տնտեսական հզորությունը արեւմուտքից տեղափոխվում է դեպի արեւելք եւ հյուսիսից հարավ: Թեեւ առայժմ ոչ ոք կասկածի տակ չի դնում ԱՄՆ-ի գերիշխանությունը:
Հավելենք միայն, որ Հայաստանի պատվիրակությունը ֆորումի աշխատանքներին չի մասնակցելու: Իսկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կրճատել է իր ներկայությունը համաժողովին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության պատճառով: Ու թեեւ նա ներկա կլինի միայն ֆորումի բացմանը, բայց կհասցնի հանդես գալ բավականին լայնածավալ զեկույցով: Փոխարենը երեկ արդեն Դավոս է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել