«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում օրերս հյուրընկալված Երեւանի թիվ 78 դպրոցի աշակերտները ծանոթացել են ընկերության փորձին ու կառավարման մշակույթին: Ի՞նչ է հարկավոր տնտեսության զարկերակն զգալու եւ հաջողված բիզնես գործընթացներ ապահովելու համար: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի 5-ամյա գործունեությունը երիտասարդներին թույլ է տալիս եզրակացնել, որ հարկավոր է ունենալ գիտելիք, իրազեկվածություն, կառավարման հմտություն եւ մրցակցության էթիկա: Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունից քաղած ամենակարեւոր խորհուրդն այն է, որ երկարաժամկետ կտրվածքում հաջողություն արձանագրելու համար կազմակերպությունը պետք է նախեւառաջ վայելի հասարակության հարգանքը: «Ապագան երիտասարդներինն է: Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որեւէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարեւորը, որ հարկավոր է հիշել՝ ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է: Գործադրված ջանքերը ցանկալի արդյունք են տալիս միայն այն դեպքում, երբ ընկերության ներսում գործում է միմյանց նկատմամբ հարգանքն ու աշխատանքի հանդեպ նվիրումը»,- ներկաների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրենը: