Մի քանի օր առաջ Խաբարովսկում հուղարկավորել են 27-ամյա Ռոբերտ Ավետիքի Հակոբյանին: Հակոբյանների ընտանիքը ավելի քան 20 տարի առաջ Խաբարովսկ է տեղափոխվել Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղից: Հարազատների վկայությամբ, Ռոբերտը մեքենան ցանկացել է լիցքավորել եւ բենզալցակայան տանող ճանապարհին վերցրել է 2 տեղացու, ովքեր քրեական անցյալ են ունեցել: Նրանք սպանել են Ռոբերտ Հակոբյանին եւ նրա դին թաղել ձյան տակ: Ռոբերտի ավտոմեքենան գտնվել է ջարդված վիճակում: Հանցագործները ձերբակալված են, կատարվում է քննություն: