Ըստ Արագածոտնի մարզային ոստիկանության, հունվարի 25-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոմայրուղու 70-րդ կմ-ում «Մերսեդես-420» մակնիշի 20 ՏՕ 936 պետհամարանիշի ավտոմեքենան շրջվել եւ ընկել է ձորակը:
Պատահարի հետեւանքով Արման Կարապետյանը եւ Էդգար Ասատրյանը տեղում մահացել են, իսկ Տավրոս Կարապետյանը եւ Մանվել Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց: