Լրահոս
Օրվա լրահոսը

Գործն արդեն ճառերի փուլում է

Հունվար 27,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող ավազակային հարձակման մեջ մեղադրվող Գեղարքունիքի եւ Լոռու մարզի 11 բնակիչների դատաքննությունն արդեն վիճաբանությունների փուլում է:
Դատական վիճաբանություններին պատրաստվելու համար դատարանը կողմերին 19 օր ժամանակ է տրամադրել:
Հիշեցնենք, ըստ մեղադրականի՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հմայակ Սահակյանի ցուցումով 4 հոգուց բաղկացած խումբը մտել է Տաշիր քաղաքում բնակվող Ավդալյանների տուն, կապկպել ամուսիններին, փակել բերանները եւ, գողանալով տան գումարը, ոսկեղենն ու զենքը, դիմել փախուստի:
Նախորդ դատական նիստին դատարանը որոշում էր կայացրել բջջային կապի ոլորտից մասնագետ հրավիրել՝ պարզելու բջջային հեռախոսահամարների ու բջջային կայանների գործողության շրջանակները:
Մասնագետը պարզաբանեց, որ նույն հեռախոսահամարը կարող է միաժամանակ սպասարկվել տարբեր բջջային կայանների կողմից:
Նախորդ դատական նիստի ժամանակ Հ. Սահակյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը տարակուսանք էր հայտնել այն բանի համար, որ զննության արձանագրություններից պարզվել է՝ նույն հեռախոսահամարը սպասարկել են տարբեր սպասարկման կայաններ, այսինքն, ստացվում է, «Սեւան» ՔԿՀ-ն միեւնույն ժամանակ սպասարկվել է մեկից ավելի կայանների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել