Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՄԻՇՏ ԷԼ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԵՂԵԼ

Հունվար 27,2011 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ առեւտրականները կրկին բողոքի  ցույց էին անում: Փողոցային առեւտուրը վերացնելու՝ Երեւանի քաղաքապետի որոշումը արդեն քանի օր է՝ հարյուրավոր մարդկանց փողոց է հանել: Ճիշտ է, նրանց մեծ մասը անօրինական հիմքով՝ առանց ՀԴՄ-ի էին աշխատում եւ թաղայինների հետ համագործակցելով էին փողոցներում առեւտուրն իրականացնում ու նրանց վճարած «տեղի» գումարներն էլ հենց նույն իրավապահների գրպանն էին գնում, սակայն այդ մարդիկ այսօր օրվա հացի խնդիր էին լուծում: Երեկ նրանց բողոքի ալիքը կրկին ոստիկաններն էին հսկում, այն նույն ոստիկանները, որոնք տարիներ շարունակ թույլատրել են, որ փողոցներում առեւտուրը ծլի ու ծաղկի: Նրանք ձեռքի հետ էլ առեւտրականներին ուղղություն էին տալիս՝ գնալ շուկաներ, քանի որ այսուհետեւ թույլ չեն տալու փողոցում առեւտուր իրականացնել:
Փողոցային առեւտուրը բոլոր քաղաքապետերի օրոք էլ արգելված է եղել, այլ հարց է՝  մի քաղաքապետ ի կատար է ածել օրենքի պահանջը, մի քաղաքապետ՝ ոչ:
Եվ եթե ամեն քաղաքապետ իր օրոք ակտիվորեն եւ, որ ամենակարեւորն է,  հետեւողականորեն ոստիկանների աջակցությամբ պայքար ծավալեր փողոցային առեւտրի դեմ, այսօր նման բողոքի ալիք հաստատ չէր բարձրանա, բողոքի դուրս եկած առեւտրականներից յուրաքանչյուրն էլ արդեն վաղուց իրենց գլխի ճարը տեսած կլինեին, այլ ոչ թե մեկ օրում փաստի առաջ կկանգնեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել