Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԴԻՄԵՆ «ՎԵՐԵՎՆԵՐԻՆ»

Հունվար 27,2011 00:00

Երեկ ՀՀ ոստիկանության մշակույթի պալատում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 19-ամյակին: Միջոցառումը բացվեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության (ՄՀՆՋ) նախագահ Գրիշա Սարգսյանի ելույթով:
Լրագրողներին տեղեկացրին, որ Արցախյան ազատամարտի մասնակից ջոկատների հրամանատարները եւ հայրենակցական միությունների ղեկավարները, քննարկելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին, հաշմանդամներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագիծը, որոշել են դիմել ՀՀ ԱԺ-ին եւ կառավարությանը, որպեսզի ներկայացված օրենքի նախագիծը դրվի շրջանառության մեջ: Օրինագիծը մշակելու եւ շրջանառության մեջ դնելու նպատակն է կանոնակարգել Արցախյան ազատամարտի մասնակիցների, հաշմանդամների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների հարաբերությունները պետական մարմինների հետ:
ՄՀՆՋ վետերանների միության այս նախաձեռնությանը միանում են մի շարք հայրենակցական միություններ, նրանց թվում՝ «Դելտա», «Փառապանծ մարտիկներ», «Զորավար Անդրանիկ», «ՀԱԲ», «Ազատամարտիկ», «Ազատագրում» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել